09:38  ,  3 հունիսի, 2017

ԵԱ. Արտաշես Մինասյանին հաղթելու շնորհիվ Յուրի Կուզուբովը դարձավ միանձնյա առաջատար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արտաշես Մինասյանը երեք հաղթանակներից հետո սպիտակներով պարտվեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին, որը չորրորդ հաղթանակի շնորհիվ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մինասյանը 3 միավորով բաժանում է 20-74-րդ տեղերը: Հայաստանի շախմատիստներից 3-ական միավոր ունեն նաեւ Արման Փաշիկյանը, Տիգրան Հարությունյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Միքայելյանը:

Ավելի բարձր արդյունք ունի եւ 2-19-րդ տեղերն է բաժանում Հրանտ Մելքումյանը՝ 3.5 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում