20:07  ,  2 հունիսի, 2017

«Ռեալը» ժամանեց Ուելս. Արքայական ակումբի մոտիվացնող տեսահոլովակը (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» ժամանել է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆ, որտեղ հունիսի 3-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հետ Ուելս են ժամանել նաեւ «Ռեալի» նախկին աստղեր, ֆրանսիացի մարզիչի նախկին թիմակիցներ բրազիլացի Ռոբերտո Կարլոսն ու իսպանացի Ռաուլը:

Հանդիպմանն ընդառաջ «Ռեալը» ներկայացրել է նաեւ մոտիվացնող տեսահոլովակ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հունիսի 3-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում