14:17  ,  2 հունիսի, 2017

Զիդանը Քարդիֆ է տարել 25 ֆուտբոլիստների

Մադրիդի «Ռեալը» մեկնել է Քարդիֆ, որտեղ հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Ուելսի մայրաքաղաք է տարել 25 ֆուտբոլիստների, հայտնում է «Ռեալի» կայքը։

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես:

Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Սերխո Ռամոս, Պեպե, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո, Ֆաբիու Կոենտրաու։

Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Տոնի Կրոս, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Իսկո, Էնցո Զիդան։

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Ալվարո Մորատա, Մարիանո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում