23:46  ,  31 մայիսի, 2017

ԵԱ. Հովհաննես Գաբուզյանն ու Արտաշես Մինասյանն՝ առաջատարների թվում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արթուր Դավթյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը:

Հովհաննես Գաբուզյանն ու Արտաշես Մինասյանը երկուական հաղթանակից հետո 1-44-րդ տեղը բաժանող առաջատարների թվում են:

Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության ու Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու է 22 մասնակից:

Մրցաշարի խաղային օրերն են՝ մայիսի 30-ից հունիսի 3-ը ու հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը կսկսվի Երեւանի ժամանակով 12:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով