23:46 31 մայիսի, 2017Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արթուր Դավթյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը:
Հովհաննես Գաբուզյանն ու Արտաշես Մինասյանը երկուական հաղթանակից հետո 1-44-րդ տեղը բաժանող առաջատարների թվում են:
Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության ու Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու է 22 մասնակից:
Մրցաշարի խաղային օրերն են՝ մայիսի 30-ից հունիսի 3-ը ու հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երեւանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը կսկսվի Երեւանի ժամանակով 12:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.