00:48  ,  29 մայիսի, 2017

Էդին Ջեկոն՝ Իտալիայի առաջնության լավագույն ռմբակու

Ֆուտբոլի Իտալիայի ավարտված առաջնության լավագույն ռմբակու դարձավ Հռոմի «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը խփեց 29 գոլ:

Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում հայտնվեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որը դարձավ 28 գոլի հեղինակ: «Տորինոյի» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին աչքի ընկավ 26 անգամ, իսկ արգենտինացիներ Գոնսալո Իգուաինն («Յուվենտուս») ու Մաուրո Իկարդին («Ինտեր») խփեցին 24-ական գոլ: «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն էլ աչքի ընկավ 23 անգամ եւ 6-րդ տեղը գրավեց ռմբարկուների ցուցակում:

Հիշեցնենք, որ Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու էր դարձել Գոնսալո Իգուաինը, որը «Նապոլիի» կազմում խփել էր 36 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում