09:11  ,  29 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները հայտնի են

Հայտնի են դարձել բոլոր 22 ակումբները, որոնք նվաճել են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի խմբային փուլի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում իրենց տեղն ապահովել են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» (բոլորը՝ Իսպանիա), Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» ու Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» (բոլորը՝ Անգլիա), Մյունխենի «Բավարիան», «Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան» (բոլորը՝ Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը» եւ Հռոմի «Ռոման» (երկուսն էլ՝ Իտալիա), «Մոնակոն» ու ՊՍԺ-ն (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Բենֆիկան» եւ «Պորտուն» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), Մոսկվայի «Սպարտակը» (Ռուսաստան), «Ֆեյենորդը» (Հոլանդիա), Ստամբուլի «Բեշիկթաշը» (Թուրքիա), «Անդերլեխտը» (Բելգիա) եւ «Բազելը» (Շվեյցարիա):

Խմբային փուլի մյուս 10 մասնակիցները հայտնի կդառնան որակավորման փուլի արդյունքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս