19:19  ,  27 մայիսի, 2017

Իտալիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջակոմո Վենտուրան հրապարակել է թիմի կազմն Ուրուգվայի (հունիսի 7) դեմ ընկերական խաղի ու Լիխտենշտեյնի (հունիսի 11) հետ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Սիմոնե Սկուֆետ («Ուդինեզե»):

Պաշտպաններ. Դավիդե Աստորի («Ֆիորենտինա»), Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (բոլորը՝ «Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիո Դ'Ամբրոզիո («Ինտեր»), Մատիա Կալդարա, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ՝ «Ատալանտա»), Ֆեդերիկո Չեչերինի («Կրոտոնե»), Էմերսոն դոս Սանթոս («Ռոմա»):

Կիսապաշտպաններ. Դանիելե Դե Ռոսի («Ռոմա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Լորենցո Պելեգրինի («Սասուոլո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի («Ֆիորենտինա»), Անտոնիո Կանդրեւա («Ինտեր»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Ստեֆան Էլ Շարավի («Ռոմա»):

Հարձակվողներ. Անդրեա Բելոտի («Տորինո»), Էդեր («Ինտեր»), Մանոլո Գաբիադինի («Սաութհեմփթոն»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում