11:11  ,  27 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն առաջին անգամ կանցկացվի փակ տանիքով ստադիոնում

Քարդիֆի «Միլենիում» ստադիոնի տանիքը փակ կլինի Մադրիդի «Ռեալի» ու Թուրինի «Յուվենտուսի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ, հայտնում է Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Նման որաշում է կայացվել շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներից հետո: Եզրափակիչ խաղից մեկ օր առաջ ստադիոնի տանիքը փակ կլինի նաեւ թիմերի նախախաղային մարզման ժամանակ:

Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի փակ տանիքով ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Յուվենտուսն» Ուելսի մայրաքաղաքում կհանդիպեն հունիսի 3-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում