11:12  ,  25 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանի անձնական մարզիչը՝ «Լեյքերսի» ֆիզպատրաստության պատասխանատու

Գունար Պետերսոնը նշանակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի ֆիզպատրաստության մարզիչ, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետը հայտնի է նաեւ Քիմ Քարդաշյանի եւ նրա քույրերի հետ մարզչական աշխատանքով:

«Լեյքերսի» հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզիչը պետք է մշակի բասկետբոլիստների ուժային պատրաստության հատուկ ծրագիր ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն մարզավիճակ ապահովելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում