20:47  ,  24 մայիսի, 2017

«Շիրակը»՝ Հայաստանի կրկնակի գավաթակիր

Գյումրիի «Շիրակը» երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը մրցեց Հայաստանի 8-ակի գավաթակիր Երեւանի «Փյունիկի» հետ:

Գյումրեցիներն առավելության հասան 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ նիգերիական արմատներով ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Նախորդ տարի Հայաստանի գավաթը նվաճել էր Երեւանի «Բանանցը»:

Հայաստանի Գավաթ, եզրափակիչ

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 0:3

Կիրիան Նվաբուեզե, 6, 38, Վահան Բիչախչյան, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում