23:46  ,  23 մայիսի, 2017

Մարիա Շարապովան ստացել է Տորոնտոյի մրցաշարի wild card

Ռուսաստանցի Մարիա Շարապովան ստացել է թենիսի Տորոնտոյի մրցաշարի մասնակցության wild card, հայտնում է TSN-ը:

Rogers Cup-ը կանցկացվի օգոստոսի 5-13-ը, իսկ մրցանակային հիմնադրամը կկազմի 2,7  միլիոն դոլար:

Դա Մարիա Շարապովայի երրորդ մրցաշարը կլինի որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար 30-ամյա մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ ապրիլի 26-ին: Rogers Cup-ում նրա լավագույն արդյունքը եղել է 2009-ին, երբ հասել է մինչեւ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում