Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ֆիլիպ Լամն ու իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ավարտեցին ֆուտբոլային կարիերան:
2 ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը կայացավ Գերմանիայի ավարտված առաջնության վերջին՝ 34-րդ տուրում, որում «Բավարիան» Մյունխենում 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: 33-ամյա Լամն ու 35-ամյա Ալոնսոն հանդես եկան մեկնարկային կազմում եւ փոխարինվեցին վերջնամասում՝ դաշտը լքելով հոտնկայս ծափերի ներքո:
Խաբի Ալոնսոն ու Ֆիլիպ Լամը կարիերայի ընթացքում նվաճել են բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում դառնալով աշխարհի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում