19:30  ,  20 մայիսի, 2017

«Բորուսիան» հաղթանակ կորզեց եւ գրավեց երրորդ տեղը, «Վոլֆսբուրգը» կանցկացնի անցումային խաղեր

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի 54-րդ առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճել էր Մյունխենի «Բավարիան»:

Վերջին՝ 34-րդ տուրում «Բավարիան» տանը 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» եւ առաջնությունն ավարտեց 82 միավորով: «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ֆիլիպ Լամն ու իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն այս խաղով ավարտեցին իրենց կարիերաները: 2 ֆուտբոլիստներն էլ հանդես եկան մեկնարկային կազմում եւ փոխարինվեցին վերջնամասում: 

«Լայպցիգը» Ֆրանկֆուրտում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Այնտրախտի» հետ եւ Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում 69 միավորով նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ ուղեգիրը նվաճեց Դորտմունդի «Բորուսիան», որը 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ եւ 64 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:

«Հոֆենհայմը» 0:0 հաշվով ավարտեց «Աուգսբուրգի» հետ տնային խաղը եւ, 62 միավորով գրավելով չորրորդ տեղը, պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում, որում պայքարը կսկսի որակավորման փուլից:

5-րդ եւ 6-րդ տեղերը գրաված «Քյոլն» ու Բեռլինի «Հերտան» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր: 

Բունդեսլիգայից դուրս մնացին «Ինգոլշտադտն» ու «Դարմշտադտը», իսկ 16-րդ տեղը գրաված «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգա-2-ի երրորդ տեղի թիմի հետ անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար: Վերջին տուրում «Համբուրգը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» եւ, շրջանցելով վերջինիս, հեռացավ վտանգավոր գոտուց:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը վերջին տուրում ձեւակերպած դուբլի շնորհիվ գոլերի քանակը հասցրեց 31-ի եւ մեկ գնդակ առաջ անցավ Ռոբերտ Լեւանդովսկուց («Բավարիա»):

Գերմանիայի առաջնության պատմության մեջ երկրորդ անգամ 2 խաղացողներ խփում են 30 գոլ: Նման բան եղել էր միայն 1973/74 մրցաշրջանում, երբ 30 գոլի սահմանագիծը հատել էին Գերդ Մյուլերն ու Յուպ Հայնկեսը:

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 4:1

Արյեն Ռոբեն, 4, Արտուրո Վիդալ, 73, Ֆրանկ Ռիբերի, 90+1, Ջոշուա Կիմիխ, 90+5 – Նիլս Պետերսեն, 76

«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 4:3

Մարկո Ռոյս, 32, 75 (11մ), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 42, 88 (11մ) – Զլատկո Յունուզովիչ, 7, Ֆին Բարտելս, 46, Մաքս Կրուզե, 68

«Այնտրախտ» - «Լայպցիգ»՝ 2:2

Խեսուս Վալերո, 83 Դանի Բլում, 90 – Մարսել Սաբիցեր, 25, Յուսուֆ Պոուլսեն, 56

«Հերտա» - «Բայեր»՝ 2:6

Միտչել Վեյզեր, 71, Սամի Ալագի, 86 (11մ) – Չիչարիտո, 5, Կայ Հավերց, 31, 45+1, Շտեֆան Կիսլինգ, 64 (11մ), Շառլես Արանգիս, 81 (11մ), Ջոել Պոհջանպալո, 90

«Բորուսիա Մ.» - «Դարմշտադտ»՝ 2:2

Թորգան Ազար, 50, Ռաֆայել, 65 – Սվեն Շչիպլոկ, 62, Մարսել Հելեր, 62

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 0:0

«Ինգոլշտադտ» - «Շալկե»՝ 1:1

Պասկալ Գրոս, 41 (11մ) – Դոնիս Ավդիյա, 4

Հեռացում՝ Բենջամին Ստամբուլի, 64 («Շալկե»)

Չիրացված 11 մետրանոց՝ Դարիո Լեզցանի, 64 («Ինգոլշտադտ»)

«Քյոլն» - «Մայնց»՝ 2:0

Յոնաս Հեկտոր, 43, Յույա Օսակո, 87

«Համբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 2:1

Ֆիլիպ Կոստիչ, 32, Լուկա Վալդշչմիդտ, 88 – Ռոբին Կնոխե, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում