13:35  ,  20 մայիսի, 2017

Նոել Գեւորն ու Կշիշտոֆ Վլոդարչիկը կշռվել են (ֆոտո)

Կայացել է Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորի (Նորայր Միքայելյան) եւ լեհ Կշիշտոֆ Վլոդարչիկի կշռման արարողությունը:

26-ամյա Գեւորի քաշը 90.2 կգ է, իսկ 35-ամյա Վլոդարչիկինը՝ 90.3, հայտնում է Team Sauerland-ի մամուլի ծառայությունը:

Գեւորի ու Վլոդարչիկի միջեւ մենամարտը կկայանա մայիսի 20-ին Լեհաստանի Պոզնան քաղաքում: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016-ի հոկտեմբերի 14-ին՝ հաղթելով բրիտանացի Ստեֆեն Սիմոնսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում