00:05  ,  19 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը:

«Օլդ Տրաֆորդում» տեղի է ունեցել ակումբային մրցանակաբաշխության արարողությունը: Մխիթարյանի գոլը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների 57 տոկոսը: Երկրորդ տեղում անգլիացի Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթիի» դարպասը՝ 13 տոկոս, երրորդ տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի գոլը «Սուոնսիի» դարպասը՝ 9 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում