00:05 19 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը:
«Օլդ Տրաֆորդում» տեղի է ունեցել ակումբային մրցանակաբաշխության արարողությունը: Մխիթարյանի գոլը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների 57 տոկոսը: Երկրորդ տեղում անգլիացի Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթիի» դարպասը՝ 13 տոկոս, երրորդ տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի գոլը «Սուոնսիի» դարպասը՝ 9 տոկոս:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.