00:49  ,  18 մայիսի, 2017

«Ռեալը» հաղթեց եւ առաջ անցավ «Բարսելոնայից»

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված (Վիգոյում եղանակային պայմանների պատճառով) «Սելտա» - «Ռեալ» խաղում 4:1 հաշվով առավելության հասան Արքայական թիմի ֆուտբոլիստները: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:

Վերջին տուրից առաջ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (87 միավոր):

Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրի հանդիպումներում «Բարսելոնան» կընդունի «Էյբարին», «Ռեալը» կհյուրընկալվի «Մալագային», որի մարզիչն է «Ռեալի» նախկին խաղացող, Արքայական ակումբի երկրորդ թիմի նախկին մարզիչ Միչելը:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուրից տեղափոխված խաղ

«Սելտա» - «Ռեալ»՝ 1:4

Յոն Գվիդետի, 69 - Կրիշտիանու Ռոնալդու, 10, 48, Քարիմ Բենզեմա, 70, Տոնի Կրոս, 88

Հեռացում՝ Յագո Ասպաս («Սելտա»), 62, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում