00:52  ,  13 մայիսի, 2017

Լոնդոնի «Չելսին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Լոնդոնի «Չելսին» իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հռչակվեց Անգլիայի չեմպիոն:

Պրեմյեր լիգայի առաջնության 37-րդ տուրի խաղում առաջատարը հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ հաղթեց նվազագույն հաշվով: Վերջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Միշի Բատշուային:

«Չելսին» վաստակել է 87 միավոր եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ: Երկու թիմերին էլ ընթացիկ առաջնությունում մնացել է անցկացնել երեք հանդիպում: «Չելսին» 6-րդ անգամ նվաճեց տիտղոսը:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Չելսի»՝ 0:1

Միշի Բատշուայի, 82

«Էվերտոն» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Ռոս Բարքլի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news