00:02  ,  12 մայիսի, 2017

Մադրիդ. Մարեյի սենսացիոն պարտությունը, Ջոկովիչի եւ Նադալի հաղթանակները

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը սենսացիոն պարտություն է կրել թենիսի Մադրիդի «Մասթերս» շարքի մրցաշարում: Երրորդ շրջանում բրիտանացի թենիսիստը 3:6, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի 59-րդ ռակետ Բորնա Չորիչին: Խորվաթ թենիսիստն առավելության է հասել 1 ժամ 25 րոպեում, իսկ հաջորդ փուլում կխաղա ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ:

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 6:4, 7:5 հաշվով հաղթել է իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին, իսկ Ռաֆայել Նադալն ուժեղ է գտնվել ավստրալացի Նիկ Կիրյոսից՝ 6:3, 6:1: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը ճապոնացի Կեյ Նիսիկորին է, իսկ Նադալը կմրցի բելգիացի Դավիդ Գոֆենի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում