00:38  ,  11 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալը»՝ եզրափակիչի երկրորդ մասնակից

Մադրիդի «Ռեալը» նվաճեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արքայական թիմը հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

Առաջին խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Սաուլն ու ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը դիպուկ իրացրեց իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի վաստակած 11 մետրանոցը: Կանոնները խախտել է «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը: Հյուրերն առաջին խաղակեսում պատասխանեցին  իսպանացի կիսապաշտպան Իսկոյի գոլով:

Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճել է Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս է թողել «Մոնակոյին»՝ երկու հանդիպումներում էլ տանելով հաղթանակ (2:0, 2:1):

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:3)

Սաուլ, 12, Անտուան Գրիզման, 16, 11մ – Իսկո, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով