10:33  ,  10 մայիսի, 2017

«Յուվենտուս» - «Մոնակո» խաղի լավագույն ֆուտբոլիստը սահմանել է անձնական ռեկորդ

Թուրինի «Յուվենտուսի» եւ «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Թուրինում կայացած խաղի 44-րդ րոպեին 34-ամյա Ալվեսը գեղեցիկ հարվածով խփել էր Իտալիայի չեմպիոնի երկրորդ գոլը եւ հանդես եկել առանց փոխարինման: Դա նրա երրորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:

Նախկինում Դանի Ալվեսը երբեք 3 գոլ չէր խփել Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում: «Յուվենտուսն» այդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ: «Մոնակոյի» դեմ առաջին խաղում (2:0) բրազիլացի պաշտպանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում