18:40  ,  7 մայիսի, 2017

Միհրան Հարությունյանը Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Համաշխարհային ֆուտբոլի աստղ: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին այսպիսի ջերմ ընդունելության համար: Հաջողություն քեզ՝ առանց վնասվածքների եւ շատ տիտղոսներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է 28-ամյա ըմբիշը՝ տեղադրելով Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Լոնդոնում կայանալու է «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղը, որում Հենրիխ Մխիթարյանը կխաղա հյուրերի մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում