13:41  ,  5 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Լեւան Բերիանիձեն ու Վալտեր Մարգարյանը պարտություն կրեցին

Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լեւան Բերիանիձեն մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Անդրեյ Ռոմանովին: Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով: 

Վալտեր Մարգարյանը եւս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2 րոպե 28 վայրկյանում 0:11 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իսրաիլ Կասումովին:

Եթե ռուս եւ ադրբեջանցի ըմբիշները հասնեն եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի համար բրոնզե մեդալ էին նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել էին նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում