14:20  ,  2 մայիսի, 2017

«Ֆուտզալ բիզնես լիգա». «Բ» մրցաշարի հայտերի ընդունման ժամկետը մոտենում է ավարտին

Մայիսին մեկնարկելիք «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարի հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մինչեւ մայիսի 10-ը: Տեղեկությունների համար զանգել 095109999 համարով: Մրցաշարի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղՄասնակցության վճարը կազմում է 250.000 դրամ:

Հիշեցնենք, որ այս օրերին «Դինամո» մարզադահլիճում ընթանում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Ա» մրցաշարը, որին մասնակցում են 14 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում