00:45  ,  1 մայիսի, 2017

Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը պարտվեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Վիգոյի «Սելտան» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

Այս հաղթանակից հետո բասկերը 62 միավորով բարձրացան 6-րդ տեղ, իսկ «Սելտան» 44 միավորով 11-րդն է:

«Սելտան» հանդես էր գալիս երկրորդ կազմով, քանի որ նախապատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությանը: Առաջին հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին Վիգոյում:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սելտա» - «Աթլետիկ»՝ 0:3

Ռաուլ Գարսիա, 35, 50, Միկել Ռիկո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում