18:56  ,  30 ապրիլի, 2017

«Չելսին» հաղթեց խոշոր հաշվով, «Մանչեսթեր Սիթին» խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Չելսին» երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Միդլսբրոյի» հետ:

«Չելսին» 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում լոնդոնյան դերբիում կընդունի «Արսենալին»: «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին»:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էվերտոն» - «Չելսի»՝ 0:3

Պեդրո, 66, Գարի Կեհիլ, 79, Վիլիան, 86

«Միդլսբրո» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2

Ալվարո Նեգրոդո, 38, Կալում Չեմբերս, 77 – Սերխիո Ագուերո, 69 (11մ), Գաբրիել Ժեզուս, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում