23:14  ,  28 ապրիլի, 2017

Մոուրինյո. Ես նույնպես մարզվում եմ եւ կարող եմ դուրս գալ խաղադաշտ «Սուոնսիի» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին, փոխանցում է BBC-ն:

«Այս պահին իմ տրամադրության տակ է միայն մեկ կենտրոնական պաշտպան՝ Էրիկ Բային: Կան նաեւ Տուանզեբեն եւ Բլինդը: Կարծում եմ՝ նրանք կխաղան «Սուոնսիի» դեմ, քանի որ հրաշալի հանդես եկան մանչեսթերյան դերբիում:

Ես նույնպես մարզվում եմ եւ կարող եմ դուրս գալ խաղադաշտ՝ Մոուրինյոն ու Տուանզեբեն «Սուոնսիի» դեմ»,- կատակել է Մոուրինյոն:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում