15:34  ,  28 ապրիլի, 2017

Ալեկո Իսկանդարյանը շնորհակալություն է հայտնել Յուրա Մովսիսյանին ու «Ռեալ Սոլթ Լեյքին»

ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, որն իր ակումբակիցների ու թիմի աշխատակիցների համար կազմակերպել է «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ դիտում:

«Շնորհակալություն Յուրային, շնորհակալություն «Ռեալ Սոլթ Լեյքին»: Մենք ունենք պատմություն, որը պետք է լսի յուրաքանչյուրը»,- թվիթերյան էջում գրել է Իսկանդարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում