19:21  ,  26 ապրիլի, 2017

Զիդանը «Ռեալի» նախագահին հորդորել է ձեռք բերել Մբապեին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ամռանը ձեռք բերել «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։ Զիդանը Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հորդորել է իրականացնել այդ տեղափոխությունը՝ վստահեցնելով, որ 18-ամյա ֆուտբոլիստը աստղային թիմում չի լինի երկրորդ դերերում, հաղորդում է lequipe-ը։

Սպասվում է, որ Մբապեի տրանսֆերի համար «Մոնակոն» կարող է պահանջել 80-100 միլիոն եվրո։ Սակայն այս տարի «Ռեալի» նախագահի հերթական ընտրությունն է, եւ Պերեսը կարող է այդ առթիվ իրականացնել հերթական խոշոր գործարքը։

2013-ին վերընտրվելուց հետո Պերեսը 100 միլիոն եվրոյով ձեռք բերեց ուելսցի Գարեթ Բեյլին։ Դրանից չորս տարի առաջ նա գնել էր Ռոնալդուին, Կակային, Բենզեմային եւ Խաբի Ալոնսոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում