18:51  ,  26 ապրիլի, 2017

Շվայնշտայգեր. Իբրահիմովիչը շատ օգտակար կլիներ ՄԼՍ-ին

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին հորդորել է չավարտել ֆուտբոլիստի կարիերան եւ տեղափոխվել ԱՄՆ։

«Իբրահիմովիչի նման ֆուտբոլիստն անկասկած շատ օգտակար կլիներ ՄԼՍ-ին։ Նա մեծ պրոֆեսիոնալ է, որը շատ օգուտ է տալիս խաղադաշտում։ Նա կարող է լինել էքսցենտրիկ, երբեմն էլ տպավորություն է, որ նա դիտավորյալ է այդպես անում։ Բայց նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբեւէ խաղացել եմ։ Նա տպավորել է ինձ»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել ՄԼՍ։ Իբրահիմովիչը ծնկահոդի ծանր վնասվածք է ստացել եւ չի խաղա 9 ամիս։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում