Մադրիդի «Ռեալը» որոշել է 357 մարդկանց զրկել ակումբի անդամակցությունից՝ չեղյալ հայտարարելով նրանց՝ թիմի տնային խաղերի աբոնեմենտները: Արքայական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղից հետո, հաղորդում է Marca-ն:
Բանն այն է, որ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղում «Բարսելոնայի» ֆանատներ են եղել այն տրիբունաներում, որի տեղերը նախատեսված են «Ռեալի» երկրպագուների համար: Հանդիպումից հետո եղել են բողոքներ, որ «Բարսելոնայի» խփած գոլերը շատ բուռն են տոնել ստադիոնի տարբեր տրիբունաներում: Տեղի ունեցածի մեղավորներ են համարվում այն կազմակերպությունները, որոնք գնել են «Ռեալի» անդամների աբոնեմենտենրը եւ վերավաճառել թանկ գներով: «Ռեալը» սկսել է հետաքննություն: Նշվում է, որ այդպիսի կարգավիճակում է մոտ 2000 աբոնեմենտ:
«Բարսելոնան» եւս նման խնդրի հետ բախվել էր «Ռեալի» դեմ առաջին շրջանի խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում