09:15  ,  24 ապրիլի, 2017

Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Բրայթոնի» դարպասապահը դարձել է 2 ինքնագոլի հեղինակ

Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրում առաջատար «Բրայթոնը» 0:2 հաշվով պարտվել է «Նորվիչին»: Խաղի 2 գոլերն էլ իր անվան դիմաց գրանցել է «Բրայթոնի» դարպասապահ Դեւիդ Սթոքդեյլը, որը դարձել է 2 ինքնագոլի հեղինակ: 2 դեպքում էլ գնդակը դարպասաձողից հետո դիպել է դարպասապահին եւ հայտնվել դարպասում:

Հիշեցնենք, որ «Բրայթոնը» նախորդ տուրում էր ապահովել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր: «Բրայթոնը» ֆուտբոլի Անգլիայի ուժեղագույնների լիգայից դուրս էր մնացել 1982/83 մրցաշրջանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում