Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսն Արթուր Աբրահամից խլած մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն (35-0, 24 նոկաուտ) անցկացրել է տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտը:
ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում կայացած մենամարտում 25-ամյա Ռամիրերսը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բուրսակին (33-5-1, 15 նոկաուտ)՝ 120:106, 120:106, 120:106:
Հիշեցնենք, որ Ռամիրեսը Լաս Վեգասում նախորդ տարվա մայիսին կայացած մենամարտում WBO-ի տիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից: Արթուր Աբրահամը նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում միավորներով հաղթել էր լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիին եւ, դառնալով WBO-ի չեմպիոնական գոտու պաշտոնական հավակնորդ, հնարավորություն էր ստացել մենամարտել Ժիլբերտո Ռամիրեսի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի