Ժիլբերտո Ռամիրեսն առաջին անգամ պաշտպանել է Արթուր Աբրահամից խլած տիտղոսը

14:11   23 ապրիլի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսն Արթուր Աբրահամից խլած մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն (35-0, 24 նոկաուտ) անցկացրել է տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտը:

ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում կայացած մենամարտում 25-ամյա Ռամիրերսը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բուրսակին (33-5-1, 15 նոկաուտ)՝ 120:106, 120:106, 120:106:

Հիշեցնենք, որ Ռամիրեսը Լաս Վեգասում նախորդ տարվա մայիսին կայացած մենամարտում WBO-ի տիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից: Արթուր Աբրահամը նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում միավորներով հաղթել էր լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկիին եւ, դառնալով WBO-ի չեմպիոնական գոտու պաշտոնական հավակնորդ, հնարավորություն էր ստացել մենամարտել Ժիլբերտո Ռամիրեսի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.