13:05  ,  21 ապրիլի, 2017

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է հետ առաջատարներից

Ռիգայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է ավարտել իր պարտիան:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 6.5 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը: Նա կեսական միավոր է զիջում 2 առաջատարներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում