11:33  AMT,  21 ապրիլի, 2017

NBA. Չեմպիոնի պատմական «քամբեքն» ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 119:114 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել «Ինդիանայի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 41 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

Առաջին եւ երկրորդ քառորդներից հետո «Ինդիանան» ունեցել է 25 միավորի առավելություն, սակայն չի կարողացել պահպանել այն: «Քլիվլենդը» սահմանել է NBA-ի փլեյ-օֆֆի ռեկորդ ընդմիջումից հետո «քամբեքների» ցուցանիշով: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բալտիմորին», որը 1948-ին ընդմիջումից հետո 20:41 հաշվով պարտվելիս է եղել «Ֆիլադելֆիային», սակայն հաղթել է 66:63 հաշվով:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Միլս Թուրների դանքը:

NBA, 1/8 եզրափակիչ, երրորդ խաղեր

«Ինդիանա»«Քլիվլենդ»՝ 114:119 (37:27, 37:22, 17:35, 23:35)

Շարքի հաշիվը՝ 0:3

«Միլուոկի»«Տորոնտո»՝ 104:77 (32:12, 25:18, 21:16, 26:31)

Շարքի հաշիվը՝ 2:1

«Մեմֆիս»«Սան Անտոնիո»՝ 105:94 (21:21, 29:25, 31:17, 24:31)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...