21:36  ,  20 ապրիլի, 2017

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Գերմանիայում շարունակվող Grenke Chess Classic շախմատային մրցաշարում: 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը, որը խաղում էր սեւերով եւ իր պարտությունն ընդունեց 58-րդ քայլին:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւերով հաղթեց գերմանացի Գեորգ Մայերին եւ 3 միավորով Ֆաբիանո Կարուանայի ու չինուհի Հու Յիֆանի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը 4 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հաջորդ տուրում սպիտակներով կմրցի Հու Յիֆանի հետ:

Grenke Chess Classic, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Արկադի Նայդիչ (Ադրբեջան)` 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Գեորգ Մայեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Հու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5:0.5 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում