22:49  ,  18 ապրիլի, 2017

Ալեգրի. Չեմ կարծում, որ «Բարսելոնայի» պաշտպանության խնդիրները մեկ շաբաթում լուծվել են

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին: Առաջին խաղում «Յուվենտուսը» Իտալիայում հաղթել է 3:0 հաշվով:

«Չեմ կարծում, որ «Բարսելոնայի» պաշտպանության խնդիրները մեկ շաբաթում լուծվել են: Մենք պետք է օգտվենք դրանից: Պետք է խաղանք խելացի եւ ճիշտ գնահատենք իրավիճակը գրոհելիս եւ պաշտպանվելիս: «Բարսելոնան» ունի հսկայական ներուժ: Պետք է չմտածենք առաջին խաղի հաշվի մասին: Կփորձենք դարձյալ հաղթել: Մարտավարական փոփոխությունները կլինեն չնչին: Մենք պետք է դուրս գանք կիսաեզրափակիչ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնա» - «Յուվենտուս» պատասխան հանդիպումն ապրիլի 19-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում