09:05  ,  18 ապրիլի, 2017

«Բրայթոնը» նվաճել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր

«Բրայթոն Էնդ Հոուվ Ալբիոնն» ապահովել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր:

Չեմպիոնշիփի 43-րդ տուրում «Բրայթոնը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ուիգանին» եւ 92 միավորով ամրապնդվել առաջին տեղում: Առաջնության ավարտից 3 տուր առաջ երրորդ տեղում գտնվող «Ռեդինգը» 13 միավոր հետ է «Բրայթոնից»: Երկրորդ տեղում գտնվող «Նյուքասլն» ունի 85 միավոր:

Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգիր են նվաճում առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը, իսկ 3-6-րդ տեղերում հայտնված ակումբները վիճարկում են երրորդ ուղեգիրը:

«Բրայթոնը» ֆուտբոլի Անգլիայի ուժեղագույնների լիգայից դուրս էր մնացել 1982/83 մրցաշրջանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում