01:42  ,  17 ապրիլի, 2017

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ

Գերմանիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան 70-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերներն էլ ունեն 1-ական միավոր:

Միանձնյա առաջատարը մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանն է, որը երկու հաղթանակ է տարել մեկնարկում:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:

Grenke Chess Classic. 2-րդ տուր

Մագնուս Կարլսեն (2838, Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (2774, Հայաստան)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (2630, Գերմանիա) - Հոու Յիֆան (2649, Չինաստան)՝ 0:1

Արկադի Նայդիչ (2702, Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ)՝ 0:1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2803, Ֆրանսիա) - Մատիաս Բլյոբաում (2632, Գերմանիա)՝ 1:0

Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Հոու Յիֆան՝ 2 միավոր, Կարուանա, Նայդիչ, Վաշյե-Լագրավ, Կարլսեն, Արոնյան՝ 1-ական, Բլյոբաում, Մեյեր՝ 0.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս