01:42 17 ապրիլի, 2017Գերմանիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան 70-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերներն էլ ունեն 1-ական միավոր:
Միանձնյա առաջատարը մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանն է, որը երկու հաղթանակ է տարել մեկնարկում:
Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:
Grenke Chess Classic. 2-րդ տուր
Մագնուս Կարլսեն (2838, Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (2774, Հայաստան)՝ 0.5:0.5
Գեորգ Մեյեր (2630, Գերմանիա) - Հոու Յիֆան (2649, Չինաստան)՝ 0:1
Արկադի Նայդիչ (2702, Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ)՝ 0:1
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2803, Ֆրանսիա) - Մատիաս Բլյոբաում (2632, Գերմանիա)՝ 1:0
Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Հոու Յիֆան՝ 2 միավոր, Կարուանա, Նայդիչ, Վաշյե-Լագրավ, Կարլսեն, Արոնյան՝ 1-ական, Բլյոբաում, Մեյեր՝ 0.5-ական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.