11:11  ,  16 ապրիլի, 2017

NBA. Չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց փլեյ-օֆֆում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 15-ին մեկնարկել է փլեյ-օֆֆը: 1/8 եզրափակիչի առաջին խաղում NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը» տանը մեկ միավորի առավելությամբ հաղթել է «Ինդիանային»՝ 109:108: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերել է 32 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 109:108 (34:29, 32:30, 26:25, 17:24)

«Տորոնտո» – «Միլուոկի»՝ 83:97 (22:30, 29:16, 19:29, 13:22)

«Սան Անտոնիո» – «Մեմֆիս»՝ 111:82 (25:30, 27:19, 32:15, 27:18)

«Կլիպերս» – «Յուտա»՝ 95:97 (24:22, 28:30, 18:22, 25:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում