21:35  ,  15 ապրիլի, 2017

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում մեկնարկած Grenke Chess Classic մրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ եւ 41-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի ավարտի:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը սպիտակներով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, չինացի Հոու Յիֆանը սպիտակներով ուժեղ էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց գերմանացի Մատիաս Բլյոբաումի հետ: 

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում