20:10  ,  13 ապրիլի, 2017

Պաշտոնական. Չինացի ներդրողները ձեռք բերեցին «Միլանը»

Չինացի գործարար Յոնհոն Լիի գլխավորած ներդրումային կոնսորցիումը ձեռք է բերել իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը:

«Fininvest-ն այսօր ավարտեց «Միլանի» բաժնետոմսերի վաճառքը  Rossoneri Sport Investment Lux-ին»,- ասվում է միլանյան ակումբի հայտարարությունում:

Իտալիայի նախկին վարչապետ, 31 տարի առաջ «Միլանը» ձեռք բերած եւ այժմ վաճառած Սիլվիո Բերլուսկոնին հույս է հայտնել, որ նոր սեփականատերերը կկարողանան ակումբին վերադարձնել նախկին հզորությունը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 6-րդ տեղում է, որը տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news