22:18  ,  11 ապրիլի, 2017

«Բորուսիայի» ավտոբուսի մոտ ռումբ է պայթել, Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց

«Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը մեկնած Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի է ունեցել ռումբի պայթյուն: Միջադեպը տեղի է ունեցել Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնից 10 կմ հեռավորության վրա, հաղորդում է գերմանական ակումբի թվիթերյան էջը:

Ապակու բեկորներից տուժել է «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկ Բարտրան, որը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է իսպանական Marca-ն:

Չի բացառվում, որ «Բորուսիա» - «Մոնակո» հանդիպումը կհետաձգվի: Դորտմունդյան ակումբի ներկայացուցիչներն իրավիճակը քննարկում են ՈւԵՖԱ-ի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում