Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Կլաուդիո Տիպիան, գրում է Goal.com-ը:
Բաուսան նախորդ տարվա ամռանն էր գլխավորել Արգենտինայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրեց 8 խաղ (3 հաղթանակ, 2 ոչ ոքի, 3 պարտություն):
Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրից հետո արգենտինացիները 5-րդ տեղում են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի
21:55 , 27 սեպտեմբերի
21:41 , 27 սեպտեմբերի
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի 
11:40 , 27 սեպտեմբերի