10:44 11 ապրիլի, 2017Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Կլաուդիո Տիպիան, գրում է Goal.com-ը:
Բաուսան նախորդ տարվա ամռանն էր գլխավորել Արգենտինայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրեց 8 խաղ (3 հաղթանակ, 2 ոչ ոքի, 3 պարտություն):
Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրից հետո արգենտինացիները 5-րդ տեղում են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.