20:10  ,  8 ապրիլի, 2017

Աշխարհի ռեկորդ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեն աշխարհի ռեկորդ սահմանեց ծանրամարտի գերծանր քաշային կարգի պոկում վարժությունում:

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության +105 կգ քաշային կարգում 23-ամյա ծանրորդը պոկեց 217 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 211 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը պոկեց 190 կգ, ինչը 6-րդ արդյունքն էր:

Գերծանր քաշային կարգում պոկում վարժության աշխարհի նախորդ ռեկորդը պատկանում էր իրանցի Բեհդադ Սալիմիին, որը 2016-ին գրանցել էր 216 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում