21:10  ,  1 ապրիլի, 2017

Ժոզե Մոուրինյո. Հավասար խա՞ղ էր. հիմար հարց է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Վեստ Բրոմվիչի» հետ գոլազուրկ ոչ ոքին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում:

«Դուք ինձ հարցնում եք, թե հավասար խաղ է՞ր. ներեցեք, բայց հիմար հարց է: Թիմերից մեկը 90 րոպեի ընթացքում մեկ անգամ է անցնում դաշտի կենտրոնը, իսկ մյուսն անդադար գրոհում է, եւ դուք ինձ հարցնում եք հավասար խաղի մասին: Դավիդ Դե Խեան քնած էր ամբողջ խաղի ժամանակ: Թիմերից մեկն ամբողջ խաղի ընթացքում գնդակով էր, իսկ մյուսը՝ ոչ: Թիմերից մեկը փորձում էր հաղթել, իսկ մյուսը՝ չպարտվել: Թիմերից մեկի դարպասապահը դարձավ 3 հրաշալի սեյվի հեղինակ, իսկ մյուսինը՝ չգիտեր ինչով զբաղվել դաշտում:

Այս մրցաշրջանում մեր ոչ ոքիները շատ են: Թիմերն այստեղ են գալիս մեկ միավորի հետեւից, իսկ դարպասապահները՝ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչման: Մենք բոլորից լավն ենք եղել խաղի որակի, գնդակի վերահսկման ու գոլային պահերի առումով, սակայն շատ հաճախ ենք խաղացել ոչ ոքի»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը խաղում էր կադրային լուրջ կորուստներով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 74 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում